ԵՏՄ-ից ներմուծվող մեքենաների ԱԱՀ-ն այլևս չի գանձվի

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար  այլևս չի վճարվի 20% ԱԱՀ: Այս հարցը նախապես օրակարգում ներառված չէր. Հարցը քննարկելու առաջարկություն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ 20 տոկոս ԱԱՀ-ն պետք է հանվեր միայն 2017 թվականին, սակայն հաշվի առնելով ներկրողների  բողոքները՝ այն կհանվի ավելի շուտ. «Վերջին մեկ տարվա ընթացքում….

ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելը

Ի՞նչ է «բնակչության պետական ռեգիստրը» Բնակչության պետական ռեգիստրը անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բնակիչը պարտավոր է….

Փոխնակ մայրության (փոխնակության) օրենսդրական կարգավորումը

Հայաստանում երեխայի ծննդաբերության այս եղանակը լայն տարածում դեռ չի ստացել և չի համապատասխանում մարդկանց բարոյական պատկերացումներին, սակայն փոխնակ մայրության եղանակով ծնված երեխաների թիվն աստիճանաբար աճում է: Հազվադեպ չեն այնպիսի դեպքեր, երբ զանազան պատճառներով կինը չի կարող կրել իր երեխային, և ուստի փոխնակ մայրությունը որոշների համար հանդիսանում է ծնող դառնալու քիչ հնարավորություններից մեկը: Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նախկինում առնվազն մեկ անգամ….

ՀՀ Նախագահն նոր դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամագիր է ստորագրել դատավոր նշանակելու վերաբերյալ:  Արսեն Սարդարյանը և Դավիթ Սարգսյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ: Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Նախագահի այլ հրամանագրով Գայանե Մազմանյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների….

Կենսաթոշակառուն ազատվում է աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկություններ հայթայթելու պարտավորությունից

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում նախորդ տարեվերջին կատարված լրացումը, ըստ որի անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները հարցման միջոցով կստանա պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Գործող օրենքի համաձայն՝ աշխատանքային գրքույկի….