Կառավարությունը հաստատեց Հարկային օրենսգրքի նախագիծը

ՀՀ կառավարությունը մարտի 31-ի նիստում հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Ինչպես գործադիրի նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, երկարատև քննարկումներից հետո նախագիծը լրամշակվել է նախնական ամրագրված սկզբունքների շուրջ և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Oրենսգրքի ընդունումից հետո, ըստ նրա, ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի….

Գրավի կարգավորումը Հայաստանում

Գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարման դեպքում առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները, իսկ մնացած պարտատերերի՝ գրավով չապահովված պահանջները բավարարվում են….

Գործարքների անվավերությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից: Վիճահարույց գործարքն անվավեր է դատարանի վճռով այն այդպիսին ճանաչելու հետևանքով, իսկ առոչինչ գործարքն անվավեր է անկախ դատարանի վճռից և դրա նկատմամբ կիրառվում են գործարքի անվավերության հետևանքները: Ներկայումս հայկական դատարանների վարույթներում առկա….

Փոխառության պայմանագիր և պարտքի բռնագանձում

Փոխառության պայմանագիր Փոխառության պայմանագիրն իրենից ներկայացնում է շատ կարևոր փաստաթուղթ, որի պատշաճ ձևակերպման արդյունքում կողմերի մոտ առաջանում են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ….

Մտահոգող դիտարկումներ Քրեական օրենսգրքի նախագծի մասին

Բաց հասարակության ինստիտուտը ձևավորել է մի խումբ՝ «Justice group», որի կազմում են բավականին ճանաչված իրավաբաններ ու իրավապաշտպաններ՝   Ավետիք Իշխանյան, Հայկ Ալումյան, Դավիթ Խաչատրյան, Արթուր Սաքունց, Արտակ Զեյնալյան և այլոք: Խումբն անդրադարձել  է  ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծին, բավականին խորությամբ վերլուծել այն, ներկայացրել իր տեսանկյունից առավել կարևոր հարցերի վերաբերյալ իր բոլոր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկությունները: Վերլուծության….

Ընտրական օրենսգրքի նախագծում կան գործնականում խառնաշփոթ առաջացնող կարգավորումներ

«Մենք խոսում ենք նոր Ընտրական օրենսգրքի մի նախագծի մասին, որի մշակման սկզբնական փուլերին մասնակից չենք եղել, ինչը նշանակում է, որ մեր պետությունը հերթական անգամ ձախողել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հանձնարարականը, համաձայն որի ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է լինեն ներառական: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Սահմանադրական հանրաքվեից հետո տվել էր հանձնարարական,….