Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցումը

Բարոյական վնասի ինստիտուտի ներդրումը Հայաստանում 2015 թ-ին մի շարք փոփոխություններ են կատարվել բարոյական (ոչ նյութական) վնասի ինստիտուտին առնչվող օրենսդրության մեջ: Առաջին փոփոխությունները կատարվել էին 2010 և 2014 թ-ին, սակայն 2015 թ-ի վերջին կատարված լրացումները տալիս են ավելի մանրամասն օրենսդրական կարգավորում բարոյական վնասի ինստիտուտին: Ներկայումս օրենսդրությամբ նախատեսվում է, որ հատուցման ենթակա է պատվին, արժանապատվության, գործարար համբավին….

Գործերի տարածքային ընդդատությունը ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում

Կնքելով տարաբնույթ պայմանագրեր՝ քաղաքացիները դեպքերի ճնշող մեծամասնությունում ուշադրություն չեն դարձնում պայմանագրի այնպիսի կարևորագույն պայմանի վրա, ինչպիսին է, օրինակ, վեճերի քննության վայրը: Նմանատիպ անտեսումը մի քիչ անհասկանալի է, քանզի պրակտիկայում կազմակերպությունների կողմից առաջարկվող նմուշային պայմանագրերում հաճախ որպես վեճերի քննության վայր նշվում են այլ քաղաքներում կամ նույնիսկ այլ երկրներում գտնվող դատարանները: Արդյունքում դուք ստիպված եք լինելու հաղթահարել երկար….

Անցկացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը

ՀՀ արդարադատության նախարարությունում ապրիլի 28-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Քննարկումը կազմակերպվել էր «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության (GIZ) աջակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերը, պրոֆեսոր, GIZ փորձագետ Ռոլֆ Քնիպերը, ԵՊՀ….

Corporate Lawyers Group-ի ներկայացուցիչը մասնակցել է մտավոր սեփականությանը նվիրված կոնֆերանսին

2016 թ-ի ապրիլի 27-ին Մոսկվայում Customs & Corporate Lawyers իրավաբանական ընկերությունների միջազգային գործընկերական խումբը ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի հետ միասին «Մտավոր սեփականություն՝ XXI դար» 9-րդ միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպել է «Մտավոր սեփականության օբյեկտների միջազգային շրջանառության արդի խնդիրներ» ամենամյա կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցել են Customs & Corporate Lawyers խմբի ներկայացուցիչները, գիտնական-իրավագետները և մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացվող իրավաբանները: Բացի….

Նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ դատավորներ նշանակելու վերաբերյալ: Նախագահի հրամանագրով  Աննա Դանիբեկյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության….

Բնակարանի առուվաճառքի կեղծ գործարքը և պարտքերի վճարումից խուսափելը

Կեղծ գործարքը ձևակերպվում է առանց իրավաբանական հետևանքներ առաջացնելու մտադրության: Այդ դեպքում բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կարող է կազմվել ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ, սակայն սեփականատիրոջ փոփոխությունը կրելու է ձևական բնույթ: Ըստ էության անշարժ գույքը մնում է սկզբնական սեփականատիրոջ փաստացի տիրապետման ու օգտագործման ներքո և գործարքը կնքվում է անշարժ գույքը թաքցնելու և պարտատերերին գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորությունից զրկելու նպատակներով: Հայաստանում….