Շրջանառության հարկը որպես ԱԱՀ-ին և շահութահարկին փոխարինող հարկատեսակ

Ինչպե՞ս անցնել շրջանառության հարկին: ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը իրավունք ունեն տարին մեկ անգամ՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը շահութահարկից կամ ավելացված արժեքի հարկից անցնել շրջանառության հարկին՝ ներկայացնելով տարածքային հարկային մարմնին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:    Շրջանառության հարկին կարելի է անցնել նաև իրավաբանական անձի գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվման կամ որպես….

Զգալի փոփոխություններ են նախատեսվում հասարակական կուսակցությունների վերաբերյալ օրենսդրության մեջ

Ազգային ժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը: Նախագծին կողմ են քվեարկել 99 պատգամավորներ, ձեռնպահ եղել են 2-ը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, խորհրդարանում ներկայացնելով օրենքն ասել էր, որ նոր օրենքի միջոցով սկզբունքորեն հավասարակշռում են հանրային և քաղաքացիական հասարակության հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Նրա խոսքերով՝ նախ և առաջ օրենքում….

Նոր հարկային օրենսգիրքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ պատգամավորները ձայների 78  կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեցին ՀՀ Հարկային օրենսգիրքը: Ընդունված օրենսգիրքը մի շարք պատգամավորներ անընդունել համարեցին: Մասնավորապես Հրանտ Բագրատյանն ասաց, որ օրենսգրքում կան հակասություններ սահմանադրության հետ և առնվազն երկու կետով սահմանադրության խախտվում է: Միքայել Մելքումյանն ասաց, որ նոր օրենսգրքով դժվարանալու է գործարարների կյանքը՝….

Թանկարժեք մետաղների ոլորտում իրավական կարգավորման որոշ առանձնահատկությունների մասին

Թանկարժեք մետաղների շրջանառության իրավական կարգավորման հիմունքները բաղկացած են ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներից, ՀՀ կառավարության որոշումներից և այլ իրավական ակտերից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է, որ քաղաքացիական իրավունքի օբյեկտն է գույքը՝ ներառյալ  դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղ ճանաչվող գույքի տեսակները և դրանց նկատմամբ….

Ավելացված արժեքի հարկի վճարման մասին

Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը վճարվում է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում: ԱԱՀ վճարող են համարվում առևտրային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, ՀՀ տարածքում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը:  Ավելացված արժեքի հարկի օբյեկտ են հանդիսանում գործարքների հետևյալ….

ՀՀ մուտքի վիզաների տեսակները և հրավերը

Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագրերի (վիզաների) հիման վրա: Սույն հոդվածում մենք ուսումնասիրելու ենք ՀՀ սահմանը հատելու համար անհրաժեշտ վիզաների տեսակները: Սկզբից նշենք, որ մի շարք պետությունների քաղաքացիներն ազատված են մուտքի արտոնագիր ստանալու պարտականությունից և իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշակի ժամկետով գտնվել Հայաստանի տարածքում (տարբեր պետությունների քաղաքացիների համար այդ ժամանակահատվածի տևողությունը սահմանվում….

Փոփոխություններ ավտոմեքենաների պարտադիր պետական ապահովագրության ոլորտում 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից

2016 թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները: Հիշեցնում ենք, որ համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե ՝ 1. պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,….

Արժեթղթերի տեսակները

Արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս: Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում են ըստ ներկայացնողի, անվանական և օրդերային արժեթղթեր: Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին և վերջինս….

Կայացել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկումները

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ, հուլիսի 29-31-ը տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի շուրջ, որը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ, ինչի գլխավոր նպատակն է ամրապնդել Հայաստանի արդարադատության համակարգի անկախությունն ու բարելավել պրոֆեսիոնալիզմը: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԵԽ գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը,….

ԱՊՀ պետությունների համագործակցությունը քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով

Ժամանակակից դարաշրջանում միջազգային իրավական համագործակցությունը կարևոր նշանակություն է ձեռք բերում օտարերկրյա տարրով ծանրաբեռնված տնտեսական, անձնական և ընտանեկան հարաբերությունների մասնակիցների համար: Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցությունը մեծ դեր ունի, քանզի անդրսահմանային տնտեսական և սոցիալական գործընթացները դարձել են մեր իրավական իրականության սովորական երևույթ: Արտերկրում ՀՀ գործարարների գործունեության ոլորտի լայնացման հետ միասին հայկական շուկայում հայտնվում են օտարերկրյա ընկերություններ, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ….

Մրցակցության պաշտպանությունը

Շուկայի մասնակիցների միջև մրցակցությունը հանդիսանում է մեր երկրում ներդրվող և զարգացող շուկայական հարաբերությունների անբաժանելի մասը, որը թույլ է տալիս ապահովել մասնակիցների իրավունքների հավասարությունը և շուկայի կայուն զարգացումը: Այդ նպատակով ՀՀ-ում ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա,….

Հայաստանում ուժի մեջ են մտնում դեղամիջոցների շրջանառության միասնական կանոնները

Ղազախստանի նախագահն ստորագրել է Հայաստանի՝ դեղամիջոցների շրջանառության միասնական կանոններին միանալու մասին արձանագրության վավերացման մասին օրենքը:  Այդպիսով՝ 2016 թ-ի հուլիսի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միության անդամների համար սահմանված դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները: Դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները ենթադրում են դեղամիջոցների միասնական պիտակավորումը՝ մինչև դրանք ազատ շրջանառության մեջ բաց թողնելը, դրանց համապատասխանությունը հիվանդների և բուժհաստատությունների աշխատակիցների անվտանգության նորմերին: Եվրասիական….