ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարով քրեական հետապնդումից ազատող օրենքը երկարացնելու նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացնում է TERT.AM-ը:    Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա բոլոր 5 պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցին:  Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ….

Ազգային ժովովը քննարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հարևանային իրավունքի նորմերի ներդրման հնարավորությունը

Ազգային ժողովում քննարկվող նախագծերից մեկն առնչվում է հարևանային հարաբերություններին։ Առաջարկվում է ներդնել հարևանային իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որը կարգավորելու է հարևանային հարաբերությունների բնագավառում առկա  վեճեր, խախտումներ և անորոշ իրավիճակներ: Նախագծով հստակեցվել է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման….

Ծաղկաձորում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միություն` Հայաստան – համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը

ԵՏՄ երկրների կառավարությունների, ԵՏՀ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցության արդյունքում մայիսի 26-ից մինչև մայիսի 29-ը Ծաղկաձորում կազմակերպվել է «Եվրասիական տնտեսական միություն` Հայաստան – համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը: Համաժողովի քննարկման հիմնական առարկան էր ԵՏՄ պետությունների արտահանման ներուժը: Անցկացվել են մի շարք քննարկումներ, որոնցին ՀՀ պետական կառույցների հետ միասին մասնակցել են ԵՏՄ երկրների ներկայացուցիչները: Փաստաբան Վարդան Խեչյանը….

Հրապարակվել է անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դրա նպատակն է աշխատանքային հարաբերություններում ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, պաշտպանել աշխատողների (տվյալների սուբյեկտների) իրավունքները, իրազեկել գործատուներին (տվյալներ մշակողներին) անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերի մասին և ապահովել օրենսդրության միասնական….

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ

ՀՀ կառավարությունը 2017 թ-ի մարտի 16-ի նիստին սահմանել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ: 2017 թ-ի մարտի 22-ից ԱՄԷ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՀՀ տարածք առանց վիզայի: Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներն իրավունք ունեն մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր՝ 1 տարվա ընթացքում:  Նշենք, որ նախկինում ՀՀ տարածք մուտք գործելու համար ԱՄԷ քաղաքացիները….

Կարևոր տեղեկատվություն մինչև 2017 թվականը 27 տարեկան լրացած անձանց

2017 թ-ի մարտ ամսին ՀՀ ազգային ժողովի կողմից արտոնություններ են առաջարկվել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց համար: Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2017 թ-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք կարող են ազատվել քրեական հետապնդումից ՀՀ պետական բյուջե համապատասխան մուծումներ կատարելու դեպքում: Հիշեցնենք,….

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

2017 թվականի սկզբին փոփոխություններ են կատարվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում նոտարներն օժտվել են մի շարք նոր գործառույթներով: Հատուկ հետաքրքրություն է առաջացնում նոտարի կատարողական մակագրությամբ վավերացված գործարքը՝ առանց դատարան դիմելու ի կատար ածելու հնարավորություն նախատեսող նորավեպը: Այսպես, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1 հոդվածում ասվում է, որ պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու….

Այսուհետ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են մուտք գործել ՀՀ տարածք ներքին անձնագրերով

Կառավարությունը համաձայնություն է տվել «2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ….

Հայաստանում գրանցված իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը

Ուսումնասիրելով օտարերկրյա իրավաբանական անձանց ռեդոմիցիլացումը, մենք նշել ենք, որ ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից մեկ այլ իրավազորության ներքո: Նախատեսելով օտարերկրյա ընկերություններին Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո տեղափոխելու հնարավորությունը, քաղաքացիական օրենսդրության փոփոխությունների փաթեթը միաժամանակ սահմանել է ՀՀ իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման իրավունքը: Այս նյութում ուսումնասիրվելու են ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման գործընթացի առանձնահատկությունները:  Ռեդոմիցիլացումը մեկնարկում է ՀՀ իրավաբանական….

Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանում

2016 թ-ի վերջին ՀՀ ազգային ժողովը լրացումներ է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում: Այդ փոփոխությունների շնորհիվ կորպորատիվ իրավունքում պաշտոնապես ներդրվել է իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման ինստիտուտը: Այս իրավական նորավեպը փոխառնվել է հաշվի առնելով դրա հաջող կիրառման փորձն Ավստրիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Լատվիայի իրավական համակարգերում: Այս իրավական ինստիտուտը նոր հնարավորություններ է տալիս պոտենցիալ ներդրողներին՝….

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգելի ընկերներ, Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի աշխատակազմը շնորհավորում է Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում ենք Ձեզ և Ձեր մտերիմներին քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Սրտանց հավատում ենք, որ գալիք նոր տարին կբերի մեզ խաղաղություն և հաջողություն:  Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակ 31.12.2016

Կենսաթոշակների ոլորտում ԿԲ կողմից առաջարկվող փոփոխությունները

Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներինախագծերը, որոնք նպատակ են հետապնդում մեծացնել կենսաթոշակային միջոցների կառավարման արդյունավետությունը և բարձրացնել թափանցիկությունը: ԿԲ ներկայացրած նախագծերով նախատեսվում է միջազգային….