Տեղեկանքների, կրկնօրինակների ձեռքբերում և իրավաբանական եզրակացությունների տրամադրում
Ի՞նչ է տեղեկանքը:
Տեղեկանքն օպերատիվ տեղեկություններ պարունակող և որևէ փաստերի հավաստման կամ նկարագրման նպատակով կազմված պաստաթուղթ է: Տեղեկանքները կարող են տրամադրվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր անձանց կողմից: Շատ հաճախ քաղաքացիություն ձեռք բերելու, ամուսնություն կնքելու, երեխա որդեգրելու և բազմաթիվ այլ գործուղություններ կատարելու համար քաղաքացիներից պահանջվում են տարբեր տեսակի տեղեկանքներ, քանզի մինչև որևէ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություն կատարելը պետական մարմինը պետք է համոզվի, թե արդյոք քաղաքացին համապատասխանում է օրենքով սահմանված որոշակի պայմաններին: Հարկ է նշել, որ երբեմն տեղեկանքների ստացման գործընթացը բավական լարված և հոգնեցուցիչ է և քաղաքացիների մոտ որոշ դժվարություններ է առաջացնում:
Ի՞նչ է կրկնօրինակը:
Կրկնօրինակը տրամադրվում է փաստաթղթի բնօրինակը կորցնելու կամ փչացնելու դեպքում և իր իրավաբանական ուժով հավասար է բնօրինակին: Կրկնօրինակը տպվում է բնօրինակի բլանկի վրա և պարունակում է նույն տվյալները: Ծննդյան և ամուսնության վկայականների կորուստը բավական տարածված երևույթ է և նման իրավիճակում քաղաքացիները ստիպված դիմում են իրավասու մարմնին՝ կորցրած փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար:
Տեղեկանքների որոշ տեսակները, դրանց ձեռքբերումը և կրկնօրինակների ձեռքբերումը
Հաճախ քաղաքացիները կանգնում են քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկանքներ ստանալու անհրաժեշտության արջև: Այդ տեղեկանքները պահանջվում են անձանց ընտանեկան կարգավիճակը և մի շարք այլ հարցերը պարզելու համար: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ գոյություն ունեն քաղաքացու դատվածության և հետախուզության տակ գտնվելու մասին տեղեկանք և այլ տարատեսակ տեղեկանքներ: Քաղաքացիական կացության ակտերի հետ կապված տեղեկանքները և փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրվում են ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության արխիվի, ամուսնության պալատի, Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
ՔԿԱԳ գործակալության արխիվը տրամադրում է տեղեկանքներն ու փաստաթղթերի կրկնօրինակները հետևյալ դեպքերում՝
- երբ քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում բացակայում է տվյալ ակտային գրանցումը.
- արխիվում պահպանվող օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից կատարված ակտային գրանցումների հիման վրա.
- արխիվում պահպանվող Երևան քաղաքի մինչև 1947թ. ծննդյան ակտային գրանցումների հիման վրա:
Ամուսնության պալատը տրամադրում է տեղեկանքներ և կրկնօրինակներ իր կողմից ամուսնության, ամուսնալուծության և ծննդի կատարած գրառումների վերաբերյալ: ՔԿԱԳ տարածքային բաժինները իրավասու են տեղեկանքներ և կրկնօրինակներ տրամադրել իրենց կողմից կատարած գրառումների վերաբերյալ: Արդարադատության նախարարության կողմից քաղաքացու ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է այն դեպքում, երբ այն պատրաստվում է ամուսնություն կնքել Հայաստանից դուրս: Նման տեղեկանքը կարող է ստացվել նաև ՀՀ դեսպանական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով:
Երբեմն առաջանում է քաղաքացու դատվածության կամ նրա հանդեպ հետախուզության առկայության վերաբերյալ տեղեկանքի ստացնան անհրաժեշտությունը, օրինակ՝ երեխա որդեգրելու, բնակվելու իրավունք ստանալու կամ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքերում: ՀՀ տարածքում նման տեղեկանքները տրամադրվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Ընդ որում անձի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում: Պետք է նշել, որ այդ տեղեկանքը տրամադրվում է երկու լեզուներով՝ հայերենով և ներկայացման պետության լեզվով:
Բացի այդ, օրինակ, վարկ ստանալու ընթացքում կամ ալիմենտային վեճերի դեպքում կարող են պահանջվել անձի եկամուտների վերաբերյալ տեղեկություններ կամ տեղեկանք աշխատանքի վայրից: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 3 մասի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ իրավաբանական օգնություն տրամադրելու համար անհրժեշտ փաստաթղթեր (տեղեկատվություն) ստանալու պահանջով:
Որպեսզի մեր մասնագետները հնարավորություն ունենան ստանալու ձեզ համար բոլոր անհրաժեշտ տեղեկանքները և կրկնօրինակները, դուք պետք է տրամադրեք մեզ նոտարի կողմից վավերացված լիազորագիրը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Իրավաբանական եզրակացություն
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2 մասի 1 կետի համաձայն՝ փաստաբանը կարող է իրականացնել խորհրդատվություն, ներառյալ՝ խորհրդատվություն տրամադրելու նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը: Այդ կապակցությամբ Հայաստանում շատ հայտնի և պահանջված են դարնում փաստաբանների գրավոր խորհրդատվությունները, որոնք տրամադրվում են իրավաբանական եզրակացությունների ձևով: Մասնագետի կողմից կազմված եզրակացությունը տալիս է իրավիճակի գրագետ գնահատականն ու ճիշտ որոշում կայացնելու հնարավորությունը:
Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին (vardan@khechyan.com) կամ ներկայացնել դրանք գրավոր ձևով: Ըստ էությամբ խնդիրն ուսումնասիրելուց հետո մեր մասնագետները կկազմեն ձեզ հետաքրքրող հարցերին վերաբերող եզրակացությունը: Եզրակացությունը կարող է կազմվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով:
Այդպիսով, եթե դուք բախվել եք որևէ տեղեկանք կամ փաստաթղթի կրկնօրինակ ստանալու անհրաժեշտությանը կամ եթե անհրաժեշտ է Հայաստանի օրենսդրության մանրակրկիտ վերլուծությունը, վստահությամբ դիմեք մեր մասնագետներին:
Եթե ձեզ անհրաժեշտ է ամենակարճ ժամկետներում փաստաթղթերի թարգմանություն իրականացնել կամ դնել ապոստիլ, ապա մեր գրասենյակը կարող է աջակցել ձեզ նաև այդ գործընթացների իրականացման հարցում:
10.06.2015