
Ապրանքի դիմաց չվճարված գումարի բռնագանձում | 24.12.2012
Գործի նախապատմությունը.
ՙ… ՚ ՓԲԸ-ի, որպես մատակարար, և ՙ…՚ ՍՊԸ-ի, որպես գնորդ, միջև …. թվականին կնքել են է մատակարարման պայմանագիր, համաձայն որի` հաշիվ-ապրանքագրերով մատակարարը գնորդին է առաքել …. ՀՀ դրամի ձու: “…” ՍՊԸ-ն ստացած ապրանքի համար առ այսօր վճարում չի կատարել:
Պայմանագրի 5.1 կետի համաձայն` գնորդը պարտավորվում է վճարել գումարը մատակարարված ապրանքի օրվանից 30 օր հետո: Պայմանագրի 7.1 կետի համաձայն` պայմանագրի 5-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքում, գնորդը մատակարարին է վճարում տույժ, յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:
Հաճախորդը խնդրել է ՙ…՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙ…՚ ՓԲԸ-ի բռնագանձել …. ՀՀ դրամ, որպես ստացված ապրանքի արժեք:
Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր: Մատակարարման պայմանագրն համաձայն` ապրանքը համարվում է գնորդին հանձնված հաշիվ-ապրանքագրերը /հանձման-ընդունման ակտը/ գնորդի կողմից ստորագրելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեuված հաշվարկների կարգը և ձևը: Եթե հաշվարկների կարգը և ձևը որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի օտարման պայմանագրեր պարագրաֆով նախատեuված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեuակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրի այդ տեuակների նկատմամբ uույն oրենuգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 501-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեuված գինը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից uտանալուց անմիջապեu առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով, այլ oրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
Գործում առկա չէ որևէ ապացույց, որով հաստատվում է պատասխանող ՙ…՚ ՍՊԸ-ի կողմից մատարակարված ապրանքի համար վճարում կատարելու փաստը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) oգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, իuկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Գործի ելքը
Հայցվոր ՙ….՚ փակ բաժնետիրական ընկերության պահանջը բավարարել:
ՙ…. ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ ՙ…..՚ փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել “…” ՀՀ դրամ, որպես մատակարարված ապրանքի վճարման ենթակա գումար:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին