Գործնականում հաճախ են հանդիպում աշխատողների և գործատուների միջև աշխատանքային վեճերը: Նման վեճերը հիմնականում առաջանում են կրճատումների, աշխատավարձի իջեցման, աշխատողին պատասխանատվության ենթարկելու և այլ պատճառներով: Խախտված աշխատանքային իրավունքները հնարավոր է պաշտպանել ինչպես դատական, այնպես էլ մինչդատական միջոցներով:
Մեր ընկերության փաստաբանները կօգնեն ձեզ լուծել աշխատանքային վեճերը ինչպես դատական, այնպես էլ մինչդատական փուլերում: Աշխատանքային վեճերի ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝
- խորհրդատվություն աշխատանքային իրավունքի շրջանակներում.
- աշխատանքային վեճի մինչդատական կարգավորում, բողոքների քննում, բանակցությունների վարում.
- իրավաբանական փաստաթղթերի մշակում.
- շահերի ներկայացուցչություն և պաշտպանություն դատարանում.
- անհատական աշխատանքային պայմանագրերի և գործարքների մշակում.
- ընկերության ներքին փաստաթղթերի մշակում.
- գործատուի որոշումների բողոքարկում.
- աշխատողի նյութական պատասղանատվության ենթարկում: