Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ամուսինների համատեղ սեփականության ճանաչման գործ | 11.11.2013

Գործի  նախապատմությունը

Փաստաբան Վարդան Խեչյանին դիմել էր քաղաքացի Գ. Մ-ն հայտնել, որ Գ.Հ-ի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվում “…” թ-ից Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երկու երեխաներ: Համատեղ ամուսնության ընթացքում ձեռք են բերել գույք, այդ թվում նաև … հասցեում գտնվող բնակարանը, սակայն նշված բնակարանը գրանցվել է միայն պատասխանող ամուսնու անվամբ և նրան տրվել է սեփականության իրավունքի վկայական:

Փաստաբանը ուսումնասիրելով գործը կազմեց և դատարան ներկայացրեց հայցադիմում:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից: Նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասի` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածով սահմանելով ամուսինների ընդհանուր սեփականության ձեռք բերման հիմքը, այն է` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, նույն հոդվածով սահմանել է նաև այն դեպքերը, երբ գույքը չի հանդիսանում ամուսինների ընդհանուր սեփականությունը, այլ հանդիսանում է ամուսիններից մեկի սեփականությունը: Այն է` նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Անհատական օգտագործման գույքը /հագուստը, կոշիկը և այլն/, բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

Գործի ելքը

Գ.Մ-ի  հայցն ընդդեմ Գ.Հ-ի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված բնակարանի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին՚, բավարարել:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը ` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться